Երեկ ահագին ժամանակ մինչև քնելս նստել ու մտածում էի ինչքան լավ կարար լիներ ամեն ինչ, եթե ոչ թե ես փորձեի քեզ փոխել, այլ ինքս ինձ փոխեի։ Ափսոս ես էլ վերականգնելու հույս չունեմ, ամեն ինչ իրա սահմանից անցել ա։ Կարոտում եմ 5-6 ամիս առաջը… Այ էդ ժամանակ ես երևի երջանիկ էի։ Ձմեռ, ցուրտ, առավոտ 6-7ից ճանապարհ էիր ընկնում հանուն մի բանի… ու ես հիմա եմ հասկանում թե դա անելն ինչ դժվար էր, հիմա եմ հասկանում, որ էդ ամեն ինչը ես չեմ կարողացել գնահատել: Նենց կուզեի ամեն ինչ նորից սկսել, ամեն ինչ նորից՝ 10 ամիս առաջվանից:
Գիտեմ, դու քեզ մենակ ես զգում հատկապես էն ժամանակ, երբ ես չեմ լինում քո կողքին: Մենակ ես լինում, երբ քեզ սիրողի անտարբերությունից դու ես սկսում մյուսների նկատմամբ անտարբեր լինել:
Երբ մենակ ես լինում, միշտ ուզում ես գնաս նենց մեկի մոտ ով քեզ սպասում ա էդ օրը, սպասում ա որ իրան գնաս ու պատմես քո մտքերի ու խնդիրների մասին, ցանկությունների ու նպատակների: Գնում ես իրա մոտ, որովհետև ինքը քեզ ուրախացնում ա:
Մեկ ա, ինչքան էլ որ բողոքեմ, ատեմ, չսիրեմ, զզվեմ, սպանելու ցանկությունից մեռնեմ, չարությունից ինձ ուտեմ, էդ ամեն ինչը իրական մտքեր չեն:
Երևի սպասում ես որ զանգեմ. գիտեմ, որ հենց իմ անունը հեռախոսիդ վրա տեսնում ես, ուրապանում ես: Ես էլ համառորեն սպասում եմ որ դու զանգես... նույնիսկ չգիտեմ իրականում հիմա որտեղ ես, քունս չի տանում էդ մտքից, ոչ էլ ուզում եմ զանգեմ:
Հույս ունեմ հիմա քնած ես...
Բարի գիշեր
No comments:
Post a Comment