Նստած Քլայդերմանի երաժշտություններն եմ լսում: Նոր հիշա, թե ոնց էի վախտին գիշերը 4-5-ից հետո սկսում ստեղծագործել :Դ Հետո կարդում էի չէի հավատում որ ես եմ գրել ու հիմա չեմ էլ հիշում դրանք որտեղ են ու ոնց կարելիա գտնել: Ու էլի համալսարաննա մտքումս, որ չի թողնում հանգիստ օրերս անցկացնեմ, որովհետև պարտքերս դրել են «վզիս», իսկ ես էդքան «փող» չունեմ որ ամեն առարկայի պարտքը տամ: Ցավոտ վիճակա: Մի հատ բարձրագույնի դիպլոմ կուզեմ էլի, ինձ ոչ հոգեբանի մասնագիտություննա պետք, ոչ էլ դրանով զբաղմունք աշխատանքը, որովհետև բավականին հեռվացել եմ հոգեբանությունից ու բավականին խորացել ՏՏ-ի մեջ: Մնումա մի տարբերակ մենակ. մի քանի տարի հետո ուղղակի գնել դիպլոմ (խոսքը մեր մեջ): Իմ համար եթե համալսարանը վախտին հետաքրքիր ու լիքը նոր բաներ սովորելու տեղ էր, հիմա ես համալսարանում մենակ պրոբլեմ եմ տեսնում ու ինձ ճնշող իրավիճակ: Մնաց մի տարի (էս տարին չհաշված): Պետքա մի կերպ ձգել:
Վախտին երբ էլի սենց իրավիճակ էր ու փորձում էի դասերս էլ հասցնեի, արդեն գնում էի բժշկի, որովհետև մոտս ահավոր հոգնած վիճակ էր: Գործից հետո սպանեին դուրսը չէի մնա մեկնումեկի հետ հանդիպեի, գնում էի տուն ու շուտ քնում: Ինչ սկսեցի դասի համարյա չգնալ, ամեն ինչ ուղղվեց ու մինչև հիմա տենցա: Հիմա ես արդեն կարողանում եմ վեցից հետո մինչև ուշ գիշեր ինչ-որ բանի մասնակցել:
Սենց նայենք իրավիճակին.
Դրական.
Ունեմ աշխատանք, որից ինձ վերջերս հավատացրին որ գոհ կլինեմ:
Ունեմ երկրորդ աշխատանքը, որը չգիտեմ ինչքան կտևի, համենայնդեպս դժգոհ չեմ:
Ինչ ճիշտնա ճիշտնա, կա ինքնահաստատում որպես էս ամեն ինչի հետևանք, որի կարիքը ունեմ ու որի կարիքը բոլորն ունեն:
Համալսարանում գրանցված եմ որպես ուսանող:
Բացասական.
Աշխատանքի հետ կապված բացասական մտքեր չեն գալիս:
Կա համալսարան, որտեղ պետքա սովորել ու սովորածին համապատասխան ամեն տարի հանձնել քննություններ, որոնք եթե ես անեմ աշխատանքային ծանրաբեռնվածության հետ մեկտեղ, ես կունենամ արդեն առողջական խնդիրներ: Ես չեմ ուզում նորից է՜ն վախտվա նեվրոտիկ վիճակների մեջ լինեմ, բայց երբ քեզ ասում են որ լիքը լիկվիդներ ու չհանձնած միջանկյալներ կան ու որ դրանք պետքա հնարավորինս արագ հանձնել, ինձ մոտ արդեն տագնապային վիճակա առաջանում, որը սկսումա ճնշել զգայական ու իմացական բոլոր կենտրոնները ու հետևաբար իմ օգտակար գործողության գործակիցը բավականին իջնումա: Եթե իջնումա ՕԳԳ-ն, ուրեմն իջնումա իմ արդյունավետությունը, եթե իջնումա իմ արդյունավետությունը, ուրեմն իջնումա նաև աշխատանքի ընթացքում «ցուցաբերած» որակները:
Կարելիա անել հետևյալ հետևությունը, որ համալսարանը ներկա դրությամբ ու ապագա դրությամբ չի տալիս ինձ ոչ մի տվյալ պահին անհրաժեշտ բան, որը կարելի կլիներ օգտագործել: Սենց ասած, իրա տված էներգիան չի լինում փոխակերպել դրական էներգիայի: :D Ի՞նչ կարելի է անել, եթե համարենք որ.
է. Ուղեղիս հնարավորությունները ինձ չեն ներում սովորել մեկ տարվա անցածը, քանի որ ես աշխատում եմ շաբաթը վեց օր, առավոտյան 9-ից մինչև 19-ը ու մտավոր ու ֆիզիկական հոգնածությունը թույլ չի տալիս կենտրոնանալու ու ինչ-որ բաներ սովորել: Չգիտեմ՝ ես տենցն եմ:
թ. Ես չեմ սիրում դասախոսներին խնդրել ու դերասանություն անել, որ ինձ գնահատական նվիրեն:
փ. Գումար օգտագործել գնահատականի համար՝ իմ ոճը չի:
ձ. Համալսարանն ինձ վրա ազդում է գեր բացասական ու եթե ժամանակին այն ինձ համար հետաքրքիր ինչ-որ բան սովորելու ու նոր բան բացահայտելու տեղ էր, ապա այժմ ուսերիցս կախված մեծ պրոբլեմ է:
Ասում ես ինչ կարելի է անե՞լ...
No comments:
Post a Comment